Tert.am-ը գրում է.

Մոսկվայի պլաստմասե արտադրանքի պահեստում բռնկված հրդեհի հիմնական պատճառ է համարվում տաքացուցիչի հետ անզգույշ վերաբերմունքը: Այդ մասին TASS-ին հաղորդել  են իրավապահ մարմիններում առկա աղբյուրները:

«Պահեստի աշխատակիցներն անընդհատ միացրած են թողել տաքացուցիչները: Այդ պատճառով կարող էր առաջանալ էլեկտրոցանցի ծանրաբեռնվածություն և բռնկում»,- նշել է աղբյուրը:

Նրա խոսքով՝ դա հիմնական վարկածներից մեկն է:

«Այդ վարկածը հաստատվում է նաև պահեստի աշխատակիցների խոսքով»,-մանրամասնել է գործակալության աղբյուրը:

Միևնույն ժամանակ քննարկվում են այլ վարկածներ: Աղբյուրը հավելել է, որ հրդեհի պատճառը հստակ որոշելու համար կարող է պահանջվել հրդեհատեխնիկական փորձագնություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել