Tert.am-ը գրում է.

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի այնհայտարարությանը, ըստ որի՝ ՆԱՏՕ-ն ուժեղացրել է իր ներկայությունը Թուրքիայում:

«Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը Թուրքիայում  ընդլայնելը պայմանավորված է Սիրիայում հումանիտար շարասյան ռմբակոծության հետ, որը պատկանում էր Միացյալ ազգերի կազմակերպությանը և միջազգային կարմիր խաչին: Հիմա գնալով փորձում են Ռուսաստանին և Ասադի ռեժիմին մեղադրել դրանում, ինչը լրջագույն միջադեպ է»,- ասաց նա և նշեց իրականում կարելի է ասել, որ ոչ թե ընդլայնում է իր ներկայությունը, այլ վերականգնում է:

Մանվել Սարգսյանը տրամաբանական համարեց այդ հայտարարությունը, քանի որ վերջին ամիսները Թուրքիան փորձում էր իր հարաբերությունները հստակեցնել Ռուսաստանի հետ: «Դրանից հետո, ըստ երևույթին, եղան ինչ-որ պայմանավորվածություններ և էական բաներ փոխեցին, սակայն պարզ չէ, թե ինչ են պայմանավորվել, ինչ է եղել: Տպավորություն կա, որ Ռուսաստանի նախագահը և Էրդողանը պայմանավորվել են այլ հարաբերություններ ստեղծել Սիրիայի տարածքում, սակայն թուրքերը շատ զգուշավոր են և պարզ չէ, թե ինչպես կարող է գործընթացը զարգանալ Սիրիայում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել