բացել լրահոսը
22.09.2016  19:00

Ծանրակշիռ ընդդիմությունն ըստ Լուսավորիչի

Anushik Abgaryan

Image result for էդմոն մարուքյանՔաղաքական գործընթացներում մեծ-մեծ խոսալն ու վեր-վեր ցատկելը 25-ամյա անկախ Հայաստանում մշտապես ուղեկցվել է քիթ-բերանի վրա շեշտակի վայրէջքով:
Ինչ ասել կուզեմ... Երեկ՝ օրվա վերջում, քննարկվում էր Էդմոն Մարուքյանի «շախմատային» քայլը ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Վերջինս, իր ֆեյսբուքյան էջում դիմելով ընդդիմադիր գործիչներին, առաջարկել էր ինքնաբացարկ հայտարարել և այդպիսով, փաստորեն, աջակցել Լուսավոր Հայաստանի թեկնածուին: Ամենահետաքրքիրը, սակայն, այն հիմնավորումն էր, թե ինչու մարդիկ պետք է միանան իրենց, այլ ոչ թե հակառակը: Մարուքյանը նշել էր. «Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաղթելու ամենամեծ շանսերն ունի Լուսավոր Հայաստան կուսակցությունը»:

Նախ պետք է հասկանանք՝ սա համագործակցային ֆորմա՞տ էր, թե՞ քաղաքական շանտաժի տարր:
Եթե Լուսավորն է հաղթելու և կոչ է անում կուսակցություններին ինքնաբացարկ հայտարարել, ապա չե՞ք կարծում, որ դա կեսբերան Էդմոնի ստատուսով ասելու թեմա չէր: Եթե ընտրել են այդ տակտիկան, ապա ավելի լուրջ կլիներ, որ հիմնավորեին, թե այդ ինչ ուսումնասիրությունների, ինչ փորձաքննությունների ու գիտաֆանտաստիկ ալգորիթմների հիման վրա է հաղթում Քրիստ Մարուքյանը: Ինձ համար՝ որպես շարքային քաղաքացու, ոչ մի քոռ կոպեկի արժեք չունեն այդ տողերը, իսկ Էդմոնի ստատուսը հավատ չի ներշնչում, եթե չկան կոնկրետ թվեր: Արե՞լ եք սոցհարցում. եթե այո, ապա ո՞վ է եղել թիրախը, քանի՞ քաղաքացու շրջանում, ու՞մ էին ավելի շատ վստահում, ո՞վ էր երկրորդ հորիզոնականում: Կարող է՝ իրականում ինչ-որ ուժից ընդամենը 2 ձայնով եք ավել, հետևաբար, ի՞նչ եք կարծում, ինքնաբացարկ կհայտարարի այդ դեպքում տվյալ կառույցը:

Սա դեռ մի կողմ: Այսօր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հասցրած հուժկու հարվածներից հետո, Մարուքյանը ներվային ցնցումների կամ աֆեկտի տակ ասել էր. «Չնայած, որ իմ առաջարկն առաջին հերթին վերաբերում էր Վանաձորում ծանրակշիռ դերակատար քաղաքական ուժերին, բայց, hուրախություն բոլորիս, առաջարկիս արձագանքեց Նիկոլ Փաշինյանը և ՔՊ կուսակցությունը»: Իսկ ու՞մ նկատի ունի Լուսավորիչը՝ ծանրակշիռ ուժ ասելով. ՕԵԿ-ի՞ն, ԲՀԿ-ի՞ն, թե՞, օրինակ, Սադոյան Արշակին: Սա պետք է հստակեցնի Էդմոնը, ու եթե վերոնշյալներից ինչ-որ մեկն իր համար ծանրակշիռ ընդդիմադիր է, ապա Գոռան Բրեգովիչն էլ ապարանցի հայդուկ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 523 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝