Tert.am-ը գրում է.

Հանրության հետ հաղորդակցման ճիշտ ուղիներ պետք է մշակվեն, որովհետև  դրանց բացակայության դեպքում անգամ ամենալավ նախատեսված ռեֆորմը կարող է ձախողվել:

Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը:

Հարցին, թե պրիմիտիվ գողությունները վերացնելու վարչապետի հանձնարարությունից հետո ի՞նչ գործողություններ են արվել ֆինանսների նախարարությունում, որին նախարարը ծանոթ է, քանի որ ֆինանսների փոխնախարար է եղել, Վարդան Արամյանը պատասխանեց. «Վարչապետի նմանատիպ հորդորը նաև հանձնարարական էր ֆինանսների նախարարությանը։ Թույլ տվեք մտնեմ աշխատանքի մեջ և ես ձեզ խոստանում եմ՝ մենք կունենանք հաղորդակցման ձևաչափ, ինչից հետո ամեն ինչի մասին կտեղեկացվեք: Աշխարհում նմանատիպ խեղումներ լինում են, նման խնդիրներ բոլոր համակարգերն էլ ունենում են»:

Հարցին, թե Հայաստանում այդ խեղումներն ի՞նչ չափի են հասնում, նախարարը պատասխանեց. «Այս պահին դժվարանում եմ ասել, թե խեղումներն ինչ աստիճանի են հասնում։ Դուք ինձ ժամանակ չեք տալիս, որ ես իմ աշխատանքը կատարեմ»։

Դիտարկմանը, թե փոխնախարար է եղել և ոլորտին ծանոթ է, նախագահի աշխատակազմում ևս ֆինանսների գծով պատասխանատու է եղել, հետևաբար կարող է իմանալ, թե ինչ պրիմիտիվ գողություններ են կատարվել, Արամյանը պատասխանեց. «Ես դրա մասին չեմ կարող ասել, խնդրում եմ՝ ճիշտ հասկացեք: Երբ ես ֆինանսների փոխնախարար էի, ես ունեի իմ հստակ կոորդինացման ոլորտը, եթե դուք ունեք հարցեր այդ ոլորտից, ես սիրով կպատասխանեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել