Image result for euԱնկախության «սիմվոլ»-ը սեպտեմբերի 21-ը տոնում է օտար դրոշով

Նախօրեին լրացավ Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակը: Անկախության ձեռք բերումը կարելի է համարել հայ ժողովրդի գլխավոր ձեռքբերումը այս 25 տարիների ընթացքում:

Ժողովուրդը իր կամարտահայտության միջոցով կերտեց անկախությունը, բայց արի ու տես, որ որոշ գործիչներ փորձում են «գերագնահատել» իրենց դերը անկախությունը ձեռք բերելու ճանապարհին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Պարույր Հայրիկյանին, ով որևէ պատեհ առիթ բաց չի թողնում՝ բարձրաձայնելու այն մասին, թե ինքը եղել է անկախության համար պայքարող առաջամարտիկներից, սակայն այս անգամ Հայրիկյանը գերազանցեց իրեն` անկախության տոնի առթիվ նշելով. «Իմ ստեղծած տոնն են նշում, բայց հարկ չեն համարում ինձ հարգել»:

Ու այստեղ զարմանալին այն է, որ նա իրեն համարում է անկախության սիմվոլը, սակայն տարբեր ակցիաների ժամանակ հայտնվում է ԵՄ դրոշներով: Հեռու չգնալու համար հիշենք, թե ինչ տեղի ունեցավ Բաղրամյանի դեպքերի ժամանակ, երբ ցուցարարները գրգռվեցին՝ տեսնելով օտար երկրի (կապ չունի, թե որ երկիրը կլինի) դրոշներն ու պահանջեցին Պարույր Հայրիկյանից և նրա համախոհներից հեռանալ: Հիմա որքանով է Հայրիկյանը անկախության սիմվոլը, դատեք ինքներդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել