Image result for կառավարությունԶուտ «ռեսթայլի՞նգ», թե՞ խորքային «ռեբրենդինգ»

Գործադիրի այսօրվա նիստից պարզ դարձավ, որ որոշ նախարարություններ կանվանափոխվեն, իսկ Քաղաքաշինության նախարարությունը կվերանա և կդառնա Կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե:
Բնական է՝ անվանափոխությունն էական նշանակություն չունի, բայց կարծել, թե սրանով զուտ հատուկ անուններ են թարմացվում, լուրջ չէ: Հասկանալի է, որ անվանափոխությունը գործնական փոփոխությունների արդյունքում առաջացած հետևանք է, այլ ոչ հիմնական արդյունք:

Քաղաքաշինության նախարարության վերանալու փաստն առաջին հայացքից դժվար է գնահատել դրական կամ բացասական իմաստով: Մեր իրավիճակում գտնվող պետության համար, ինչ խոսք, էկոնոմ փոփոխությունների անհրաժեշտություն կա, բայց շատ կարևոր է, թե ինչ արդյունավետություն կունենա նորաստեղծ կոմիտեն (կամ առընթեր մարմինը):

Այդուհանդերձ, նման քաղաքականությունը վկայում է, որ գործադիրի ղեկավարն առաջնորդվում է արդյունավետության ցուցիչով և զոհ չի գնում այս կամ այն գործիչին չնեղացնելու հայկական սովորությանը:
Կառավարությունում լայնածավալ փոփոխությունները շարունակվում են: Վաղ է խոսել արդյունքի մասին, իսկ հստակ կանխատեսումներ անելն էլ անշնորհակալ գործ է: Մնում է ժամանկավոր «պաուզա» վերցնել ու հետևել իրադարձությունների ընթացքին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել