angelina-jolie-brad-pitt-divorceWnews.am-ը գրում է.

Սեպտեմբերի 19-ին հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դատարան դիմեց՝ Բրեդ Փիթից ապահարզան ստանալու համար։ Նա ամուսնուց պահանջելու է վեց երեխաների խնամատարություն՝ Փիթին թույլատրելով տեսակցել երեխաներին։Հայտնի է նաեւ, որ Ջոլին Փիթից որեւէ ֆինանսական պարտավորություններ չի պահանջում։

1

«Որոշումն ընդունվել է առոջղ ընտանիքի համար։Ջոլին հանրային մեկնաբանություններ չի տալու ամուսնալուծության վերաբերյալ եւ խնդրում է չանհանգստացնել ընտանիքին այս դժվարին պահին»,- հայտարարել է Ջոլիի փաստաբանը։

Զույգի խնդրահարույց հարաբերությունների մասին սկսեցին խոսել «Лазурный берег» ֆիլմից հետո, որտեղ Փիթն ու Ջոլին մարմնավորում են ամուսինների, ովքեր հարաբերություններում ճգնաժամ ունեն։ «Ես եւ Փիթը խնդիրներ չունենք, եթե մենք հայտնվեինք մեր դերակատարների իրավիճակում, հավատացեք, չէինք կարող այդ ֆիլմում նկարահանվել»,- հայտարարել էր Ջոլին։

2

Սակայն, ինչպես ասվում է, առանց ծուխ կրակ չի լինում։ Նրանց հարաբերություններում խնդիրներ սկսեցին առաջանալ դեռեւս ֆիլմի  նկարահանումներից առաջ։

Ջոլին ամուսնու առջեւ խանդի տեսարաններ էր սարքում, որոնց ֆոնին դեպրեսիայի մեջ ընկնում, քաշ կորցնում՝ իր հիվանդագին տեսքով վախեցնելով հասարակությանը։

Զույգի մտերիմ ընկերների խոսքերով, Բրեդ Փիթը փորձում էր կնոջն ուշքի բերել, սակայն ապարդյուն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել