Այսօր Հայաստանում նախագահական ընտրություններ են, ինչը չէր կարող աննկատ մնալ արտասահմանյան լրատվամիջոցների համար, այդ թվում նաև մեդիա գիգանտների։ Հայաստանյան ընտրությունների թեմատիկային են անդրադարձել BBC-ն, Reuters-ը, Al Jazeera-ն, Ամերիկայի ձայնը, Deutche Welle-ն։
Բոլոր անդրադարձների մեջ էլ իշխում է այն տեսակետը, որ հաղթելու է Սերժ Սարգսյանը՝ ընդ որում առաջին փուլով։ Սակայն ինչն է ինձ տխրեցնում այս անդրադարձներում. բոլորի մոտ էլ կարմիր գծով գնում է այն արդարացի պնդումը, որ չնայած նրան, որ բնակչության տնտեսական վիճակն ու բարեկեցությունը լավ չէ, բայց բնակչության 60 տոկոսը պատրաստվում է ընտրել այս նախագահին։ Ասել կուզի՝ սա անուղղակի մեղադրանք/ակնարկ/հեգնանք է մեր ժողովրդի հասցեին, որին հակադրելու բան մենք մեծ հաշվով չունենք, որովհետև իրոք, օբյեկտիվորեն նրանք ճիշտ են, ու մեղքը մեր մեջ պետք է փնտրենք, թե այդ ի՞նչն է մեր ժողովրդի 60 տոկոսին ստիպում, որ գնալով վատթարացող ֆինանսական վիճակն ու անկող բարեկեցությունն անտեսելով՝ այնուամենայնիվ գնում ու ընտրում են գործող նախագահին։ Ի վերջո մենք ինչ-որ աֆրիկյան պետություն չենք ու պետք է որ արդեն սովորած լինեինք ժողովրդավարական մեխանիզմներից ու ինստիտուտներից ճիշտ օգտվել... Ավաղ, դրանում մենք անգամ անգամից հետո ձախողվում ենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել