Tert.am-ը գրում է.

Այսօր Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց նորանշանակ չորս նախարարներին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին և Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանին:

«Ֆինանսների նախարար պարոն Արամյանը հայտնի է  ֆինանսական աշխարհում, երևի նրան առանձնապես ներկայացնել պետք չէ: Նա իր առաջ դրված խնդիրները լավ գիտի: Մյուս երեք նախարարները նույնպես իրենց ոլորտների կառավարիչներն են, համեստ և պարկեշտ մարդիկ են և կառավարման նոր մշակույթի կրողներն են: Ես նրանցից մեծ ակնկալիքներ ունեմ: Առաջիկայում ակնկալում եմ, որ զարգացման նոր ծրագիր կներկայացնեն: Շնորհավորում եմ և շնորհակալ եմ, որ համաձայնեցիք դառնալ մեր թիմի անդամը: Ակնկալում եմ համարձակ քայլեր։ Դուք՝ լինելով այդ ոլորտից, ունեք ձեր երազած ոլորտը կառուցելու և երկիր փոխելու հնարավորություն»,- ասաց վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել