Tert.am-ը գրում է.
Ըստ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի՝ Հայաստանը պետք է Եվրամիության հետ նոր համապարփակ, շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն արագ ավարտին հասցնի:

Tert.am-ի հետ զրույցում նա ասաց․«Ես ուրախ կլինեմ, որ մենք չունենանք որևէ տեխնիկական խնդիր և կարողանանք ապահովել պայմանագրի վերջնական տեսքը, դրանից հետո՝ դրա ստորագրումն ու վավերացման գործընթացը»:

Նշենք, որ մյուս շաբաթ Բրյուսելում նախատեսված է Հայաստանի և Եվրամիության միջև նոր համապարփակ, շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների հերթական փուլը: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին էլ այդ առթիվ հայտարարել է․ «Այժմ շատ վճռական փուլ է բանակցությունների համար, որի ժամանակ պիտի կայացվեն կարևոր որոշումներ»:

Թևան Պողոսյանը նշեց, որ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրը պետք է ունենա Ասոցացման պայմանագրի քաղաքական բաղադրիչը․ «Տնտեսական բաղադրիչում պետք է կարողանային հասկանալ, թե որ ոլորտներում Հայաստանը չի կարող այլևս դառնալ Եվրամիության հետ խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի մասնակից, քանի որ այլ միության անդամ է: Դրա համար պետք է շատ արագ բանակցել»,- ասաց Թևան Պողոսյանը:


Նա նկատեց, որ մեկ տարի է, Հայաստանը բանակցում է այդ համաձայնագրի շուրջ, ինչը երկար ժամանակ է: Նա հիշեցրեց Հայաստանի բարձրացրած պայմանների մասին: «Հայաստանը համաձայնագրում ինչ-որ հատուկ նախադասություններ էր ցանկանում ներառել: Հայաստանը նշում էր, որ պետք է Եվրամիության հետ պայմանագիրը չխանգարի Հայաստանի այլ պարտավորվածություններին այլ միություններում»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել