Картинки по запросу իրան ետմ հայաստանԻրանի հանդեպ պատժամիջոցների վերացումից հետո բազմաթիվ պետություններ սկսեցին տնտեսական հարաբերություններ զարգացնել մեր հարավային հարևանի հետ: Ճիշտ է, ՀՀ-ն այն պետությունների շարքում էր, որոնք համագործակցում էին Իրանի հետ անգամ պատժամիջոցների կիրառման ժամանակաշրջանում, սակայն այսօր մեզ համար էլ է նոր հեռանկարներ ստեղծվել:

Այժմ ակտիվ քննարկվում է ԵՏՄ-Իրան համագործակցությունը: Միության անդամ երկրներից, կարելի է ասել, գլխավոր խաղաքարտն ունի Հայաստանը:
Խոսքը չի գնում միայն երկարամայա հարաբերությունների մասին: Երկու պետությունների միջև առկա է ցամաքային կապ, ինչն ավելի դյուրին է դարձնում առևտրաշրջանառությունը:

Բացի դրանից՝ Հայաստանի և Իրանի գործարարները ակտիվ բանակցությունների և գործընթացների մեջ են միմյանց հետ: Կազմակերպվում են էքսպոներ և մի շարք այլ ֆորմատի հանդիպումներ: Դա ևս վկայում է երկու երկրների միջև առկա տնտեսական համագործակցության մեծ պոտենցիալի մասին:

Կկարողանանք արդյոք գործնական շոշափելի արդյունքի վերածել բարենպաստ «ստարտային» իրավիճակը, ցույց կտա ժամանական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել