Image result for iranԸնկերներիցս այսօր էլի հարցրեցին, թե Իրանի անկախության օրը ե՞րբ է, և կրկին պատասխան ստանալով, որ նման տոն Իրանում ուղղակի չկա, տարակուսեցին:

Խնդիրն այն է, որ ըստ էության, Իրանն այն բացառիկ երկրներից է, որը չունի անկախության տոն, քանի որ իրանցիների գիտակցության մեջ խորը արմատավորված է այն կարծրատիպը, թե իրենք պետականությունը և հետևաբար անկախությունը երբեք չեն կորցրել:

Ինչքանո՞վ է սա համապատասխանում հազարամյակների պատմական իրականությանը, այլ հարց է, բայց հենց իր քաղաքացիների մտքերում ու սրտերում Իրանն ապրում է «հավերժական» պետականությամբ և անկախությամբ՝ առանց լրացուցիչ տոնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել