Tert.am-ը գրում է.

Բրեդ Փիթի հետ բաժանման պատճառով դերասանուհի Անջելինա Ջոլիի անունն այս օրերին չի հեռանում լրատվամիջոցների էջերից, որոնք փորձում են կռահել Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկի բաժանման պատճառը:

Մարդկանց մեծ մասը Ջոլիին ճանաչում է որպես անթերի գեղեցկուհի, բազմազավակ մայր, հաջողակ դերասանուհի և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Սակայն քչերը գիտեն, որ Հոլիվուդի սեքս խորհրդանիշի անցյալում կան բազմաթիվ «մութ» ու տհաճ պահեր:

Ստորև kp.ru կայքն անդրադարձ է կատարել դրանցից մի քանիսին.

1.  Մոր՝ Մարշելին Բերտրանի առաջարկով՝ 14-ամյա Ջոլին 2 տարի քաղաքացիական ամուսնության մեջ է եղել իր ընկերոջ հետ: Հայտնի է, որ դպրոցականները միասին են ապրել Ջոլիի մոր տանը:

 Фото: SPLASH NEWS

2. Մի առիթով Ջոլին խոստովանել է, որ այնքան բուռն երիտասարդություն է ունեցել, որ կարող էր շատ վաղ հասակում մահանալ: Դերասանուհին անկեղծորեն ասել է, որ երիտասարդ տարիքում շատ վատ բաներ է արել (եղել է բիսեքսուալ, լեսբուհի, համբուրվել է եղբոր հետ-խմբ.), որոնք, ըստ աստղի, վճռականորեն թողել է անցյալում:

 Image result for jolie kissing brother Image result for jolie kissing brother

3.  Ջոլին 12 տարի թմրամոլ է եղել՝ օգտագործելով մարիխուանա, կոկաին, հերոին և թմրանյութերի այլ տեսակներ: Սակայն հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել է, որ արդեն ձերբազատվել է վտանգավոր կախվածությունից: 

4. Կյանքի ամենաբարդ փուլերից մեկի ժամանակ, գտնվելով ընկճախտի մեջ, Ջոլին անգամ մարդասպան է վարձել իր կյանքին վերջ տալու համար: Բացի այդ, հուսահատության պահին հոլիվուդյան գեղեցկուհին դանակով վնասվածքներ է հասցրել մարմնի տարբեր հատվածներին:

 Фото: SPLASH NEWS

5. Մի անգամ (1999թ.), գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, Ջոլին ամբողջովին մերկ ֆոտոշարք է իրականացրել: Հետագայում սկանդալային լուսանկարները տարածվել են աշխարհով մեկ: «Ջրի երես» են դուրս եկել Ջոլիի մասնակցությամբ այլ մերկ լուսանկարներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել