Tert.am-ը գրում է.

Արցախի հերոս. ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ անկախության տարիների ձեռքբերումներին և նշեց, որ  ձեռքբերումներն, իհարկե, շատ են և մենք ունենք Արցախի հանրապետություն, որը համայն հայության շնորհիվ է:

Tert.am-ի հարցին, թե, ըստ նրա, այսօր զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկան փարատե՞ց արդյոք ապրիլյան պատերազմից հետո շատերի մոտ ձևավորված այն մտահոգությունը, թե մենք զենքի խնդիր ունենք, Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Մենք մտավախություն ընդհանրապես չպետք է ունենանք: Մենք ունենք մարտունակ զորք, մենք ունենք իսկապես լավ կռվող զինվոր, պետք է ճիշտ ու նպատակային կազմակերպել և վարել այն մարտը, որը կապված է ազգային անվտանգության հետ։ Ես համոզված եմ, որ մենք միշտ էլ պատրաստ ենք եղել այդ հարցը լուծել»,-ասաց նա և նշեց, որ, լինելով զինվորական, ընդհանրապես համաձայն չէ, որ ապրիլյան դեպքերին եղել է ինչ-որ զենքի, զինամթերքի պակասություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել