Tert.am-ը գրում է.

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Նվարդ Բաքըրջըօղլուն վախենում է գալ  Հայաստան՝ իր հայկական անձնագիրը ստանալու․ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ պետք է մյուս շաբաթ գար Հայաստան՝ երկրորդ՝ ՀՀ  քաղաքացիությունը ստանալու, սակայն վախենում է, որովհետև թուրքական իշխանությունները նման բան չեն հանդուրժում:

«Հայերի համար Թուրքիայում շատ դժվար է,-ասաց նա՝ ավելացնելով, որ իր վախն էլ է մեծ թուրքական իշխանություններից,- ես երկու տարի միակ հայ կինն եմ եղել, որ աշխատել եմ կուսակցությունում: Անկարայում հսկողության տակ եմ աշխատել, բայց այդ ամենից զատ, պետք է նշել, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո շատերի նկատմամբ հետապնդումներ սկսվեցին՝ ալևիների, հույների, քրդերի, ուսուցիչների, բոլոր-բոլորի  նկատմամբ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել