1988 թվականի սեպտեմբերի 21-ին եռյակներ Թրեյը, Ջորդանն ու Չանդրան տուժեցին սարսափելի հրդեհից, որը բռնկվել էր նրանց տանը։

 

Եռյակներն այդ ժամանակ 17 ամսական էին։ Ցավոք, նրանց մայրը հրդեհի հետևանքով մահացավ։

Պատիի ամուսինը փորձել է մտնել երեխաների սենյակ նրանց փրկելու համար։ Սակայն միջանցքով այնտեղ  մտնելն անհնար է եղել։ Նա դուրս է գալիս ու կոտրում պատուհանը։ Այդ ժամանակ հրշեջները դեռ չէին ժամանել։

 

Բարեբախտաբար, երեք երեխաների հորը հաջողվում է փրկել երեխաներին։ Շտապ օգնությունն անմիջապես փոքրիկներին տեղափոխում է հիվանդանոց։ Եռյակների մարմնի 30-45 տոկոսն այրված է եղել։ Թրեյը, Ջորդանն ու Չանդրան մի քանի ամիս մնում են հիվանդանոցում։ Բժիշկներն սկսում էին անհանգստանալ նրանց կյանքի համար:

Տարիներ անց աղջիկներին սպասվում էր 2-րդ փորձությունը։ 2002 թվականին մահանում է նրանց հայրը։ Որբացած աղջիկները տեղափոխվում են տատիկի մոտ ապրելու։

Աղջիկների մարմնից ոչ մի կերպ չի հաջողվել հեռացնել հրդեհի հետևանքները:

Աղջիկները մեծանալով սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց մաշկի թերություններին։ Դպրոցում քույրերն անընդհատ սպիտակ շորեր են կրել գլխներին, որ կարողանան խուսափել շրջապտողների ծաղրանքներից։ Սակայն դիմահարդարումը, շորերը նույնիսկ չէին կարողանում ծածկել հրդեհի հետևանքները

Այնուամենայնիվ, նրանք որոշեցին չհանձնվել։ Մի օր նրանք լսում են Ջիլ Վեյբլ անունով բժիշկի մասին, ով մասնագիտացված է սպիներ հեռացնելու գործում։

Եռյակների դեպքը բժիշկը շատ լուրջ է համարում ու որոշում բուժել նրանց անվճար։ 

Առաջինը բժշկին այցելում է Ջորդանը, ում հարսանիքը պետք է կայանար շուտով։

Հիմա քույրերն իրենց ավելի վտահ են զգում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել