Tert.am-ը գրում է.

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Հայաստանի Հանրապետության, Արցախի, Չեխիայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Սիրիայի և Միացյալ Նահանգների 16 այլ հայ լրագրողների հետ միասին, ես ևս հրավիրված էի մասնակցելու «Ալիք» հայկական օրաթերթի 85-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությանը:  «Ալիքը» լույս է տեսնում Թեհրանում, 1931 թվականից:

Քանի որ սա իմ առաջին այցելությունն էր Իրան, ես անմիջապես հասկացա, որ այն խիստ տարբերվում է այն երկրից, որի մասին ես լսել ու կարդացել էի Միացյալ Նահանգներում: Իրանը հին քաղաքակրթություն ունեցող կարևոր երկիր է, որը հաճախ սխալ է ընկալվել օտարների կողմից:

Թեհրանը միլիոնավոր բնակչություն ունեցող խոշոր քաղաք է, որը փորձում է հաղթահարել խելահեղ երթևեկությունը: Իրավիճակն ավելի են բարդացնում տասնյակ հազարավոր մոտոցիկլիստները, որոնք մեծ արագությամբ սլանում են ավտոմեքենաների արանքներով բոլոր ուղղություններով, մինչ հետիոտները նետվում են խիտ երթևեկության շարքերի միջև՝ անմտորեն վտանգելով իրենց կյանքը: Ըստ էության, Իրան այցելության առավել վտանգավոր կողմը ոչ վարչակարգն է, ոչ էլ զինյալները, այլ փողոցի հասարակ հատումը...   

Ես նաև բացահայտեցի, որ իրանցիներր և իրանահայերը շատ հյուրընկալ, բարի և քաղաքավարի մարդիկ են: Նրանք ամեն ինչ անում են բոլորովին անծանոթ մարդկանց օգնելու համար: Հայերը, որպես քրիստոնյա փոքրամասնություն, օգտվում են կրթության և պաշտամունքի լիակատար ազատություններից: Նրանք ունեն իրենց սեփական դպրոցները և եկեղեցիները ամբողջ երկրում: Հայ Առաքելական եկեղեցու թեմեր կան Թեհրանում, Սպահանում և Թավրիզում:

Հայ համայնքի շքեղ կենտրոններից մեկը «Արարատ» հայկական մշակութային միության կենտրոնն է, որը ներառում է մի քանի հեկտար մարզական շինություններ, այդ թվում՝ ֆուտբոլի մարզադաշտ, բասկետբոլի և թենիսի մարզադահլիճներ, լողավազաններ և մի մատուռ Թեհրանի ամենահեղինակավոր մասերից մեկում: Մեր այցը Իրան համընկավ Համահայկական 48-րդ ամենամյա խաղերի բացման արարողության հետ, որին մասնակցում էին Իրանի տարբեր հատվածերից, Հայաստանի Հանրապետությունից, Արցախից, Ջավախքից ու Վրաստանից ժամանած հայ սկաուտներ ու մարզիկներ: Հաջորդ օրը, Իրանում Ադրբեջանի դեսպանատունը պաշտոնական բողոք ներկայացրեց Իրանի կառավարությանը՝ Համահայկական խաղերում Արցախի մարզիկներին ընդգրկման մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել