Tert.am-ը գրում է.

Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը տպավորված է Հայաստանում այսօր անցկացված զորահանդեսից և, հատկապես, «Իսկանդերի» ցուցադրությունից:

Tert.am-ի հետ զրույցում Մոդեստ Կոլերովն ասաց. «Ռազմական հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերականգնված է. «Իսկանդերը» բացառում է Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր ագրեսիա: Եվ սա ամենակարևոր արդյունքն է»:

Հիշեցնենք, որ այսօր ցուցադրվեցին հայկական Զինված ուժերի պատկանող հզոր և նորագույնսպառազինություններ, և առաջին հերթին` «Իսկանդեր», «Սմերչ», «Բուկ» , «Տոչկա- Ու» համակարգեր: 

Հարցին, թե տեղյա՞կ է՝ մինչև ապրիլյան պատերազմ, դրանից հետո, հայկական Զինված ուժերը ունեի՞ն այդ համակարգերը, թե ոչ, ռուսաստանցի քաղաքագետն ասաց. ««Իսկանդերները», իհարկե, հայտնվել են ավել վաղ, բայց հիմա դրանք պաշտոնապես փոխանցվել են Հայաստանին: Եվ հիմա այս «Իսկանդերները» ոչ թե ռուսական, այլ հայկական սպառազինություններ են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել