Էս գյումրեցիները դեմք են: Տեսեք, թե ինչ է արել գյումրեցի կինը: Հենց սկզբից էլ չպիտի վերցներ, բայց սխալը լավ էլ ուղղել է: ԳԱԼԱ Հ/Ը է եկել մի քաղաքացի՝ իր հետ բերելով լուսանկարներ: Գնալով ընտրության` քաղաքացին ծրարի մեջ դրել է նաեւ 5000 դրամ, իսկ քվեաթերթիկի վրա գրել. «Չեմ վաճառվում, փոխանցեք Սերժ Սարգսյանին»:

Տիկինը մեզ պատմեց հետեւյալը. «Երբեք ձեռքս չէր գնացել ընտրակաշառք վերցնելու, բայց էս անգամ վերցրի, վերցրի հենց էդ նպատակով, որ քվեաթերթիկն ուղարկեն Սերժին, թող տեսնի, որ ոչ բոլորն են ծախու»:

Տիկնոջ խոսքերով, նա փորձել է այդ եղանակով արտահայտել իր բողոքի ձայնը, նույնը հորդորում է այն մարդկանց, ովքեր վերցրել են ընտրակաշառք:

«Թող գումարները հետ շպրտելու ակցիա լինի: Տանեն, հետ տան ու իրանց հոգին ազատեն էդ բեռից»,- նշեց քաղաքացին:

Տիկինը եկել էր ԳԱԼԱ, որպեսզի մենք հետեւողական լինենք, թե տվյալ ընտրատեղամասում ի՞նչ են անելու այն հինգ հազարանոցը, որը տեղադրել է ծրարի մեջ: Թեեւ չէր հիշում՝ կոնկրետ ընտրատարածքը, բայց նշեց, որ «ընտրություն» է կատարել Բայրոնի անվան դպրոցում:

Նյութի աղբյուրը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել