Tert.am-ը գրում է.

Անկախությունը հայ մարդու հազարամյակների երազանքն էր․ Tert.am-ի հետ զրույցում անկախության 25-րդ տարեդարձի առթիվ խոսելով անկախության արժեքի ու դրա կարևորության մասին՝ ասաց «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

«Անկախության արարումն աննկատ մնաց, որովհետև շատ ծանր ու ցավոտ տարիներ էին, և անկախությունը հենց այնպես չտրվեց: Բայց նաև օբյեկտիվ պատճառներ էլ կային: Անկախության հեղինակները, նրանց, որոնց պատմական բախտ էր վիճակվել պետականության ղեկին կանգնել, մեծ մասամբ չունեցան ազգային նկարագիր․․․ Իրականում այսօրվա անկախությունը շատ սրբագրումների կարիք ունի»,- ասաց նա:

Ըստ Գագիկ Գինոսյանի՝ անկախությունը մեծագույն, բացարձակ արժեք է․ «Բայց պետք է ասեմ, որ դա ինքնանպատակ չէ, և անկախությունն ընդամենը միջոց է ազգի բնականոն զարգացման, ազգի բնականոն կենսագործունեության համար: Բայց երբեմն լինում է հակառակը․ անկախությունը ոչնչացնում է ազգային նկարագիրը, երբ որ ապազգային, ապաշնորհ իշխանություններ են լինում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել