Image result for миша алоянԱրդեն մի քանի օր է, ինչ համացանցի ռուսական տիրությում բուռն քննարկում են ու քննադատում օլիմպիական չեմպիոն Միշա Ալոյանին, ով իր BMW X6 մակնիշի ավտոմեքնան Նովոսիբիրսկում կայանել է չթույլատրվող վայրում։ 
Լուսանկարը հրապարակած օգտատերը նշել է, որ եթե նա չեմպիոն է ու ազգի դեմքերից մեկը, ապա չպետք է գազոնների վրա մեքենա կայանի։ Միշա Ալոյանը նույնպես մեկնաբանել է միջադեպը՝ ասելով, որ իրեն այդտեղ կայանել թույլատրել է տվյալ վայրի կայանման աշխատողը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել