«Исламское государство» заявило о пленении офицера ФСБԻսլամական պետության ալ-Ֆուրաթ համացանցային ռեսուրսը տարածել է հետաքրքիր մի տեսանյութ, որտեղ ցուցադրվում է ԻՊ-ի կողմից գերեվարված Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) աշխատակից Եվգենի Պետրենկոն, ով ուղերձով դիմում է Ռուսաստանի նախագահ Պուտինին և ռուս ժովովրդին:
Տեսագրությունում Պետրենկոն ներկայանում է որպես ԱԴԾ-ի երկրորդ օպերատիվ վարչության աշխատակից: Նա հայտնում է, որ ձերբակալվել է ԻՊ-ի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից օպերատիվ աշխատանք իրականացնելու ժամանակ և խնդրում է Պուտինից օգնել իրեն ազատագրման հարցում:
Տեսանյութը տարբերվում է ԻՊ-ի մյուս նման բնույթի տեսագրություններից:
Նախկին տեսանյութերում իսլամականների պատանդները վարդագույն հանդերձանքով էին, այստեղ ռուս պատանդը սև հանդերձանքով է:
Բացի այդ՝ Պետրենկոյի հագուստին ամրացված է ռուսերեն գրված Кафир (անհավատ) անունը, որն առաջին անգամ է հանդիպում ԻՊ-ի կողմից գերեվարվածների հանդերձանքի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել