Картинки по запросу կառավարությունՀայաստանը հայտնվել է բարդ իրավիճակում, տնտեսության վիճակը ծանր է, հասարակությունը՝ բևեռացված, սոցիալական լարվածության տեմպը շարունակվում է պահպանվել: Իսկ առկա փակուղուց դուրս գալու համար այլ ելք քան արմատական փոփոխություններն են, չկան:

Փոփոխությունները պետք է նոր շունչ հաղորդեն կառավարման համակարգին: Ճիշտ է` ժամանակ առ ժամանակ հայտարարվում է, թե վերջ է տրվելու այս լճացած և ստատիկ վիճակին, ամեն ինչ արվելու է տնտեսության շարժը ապահովելու համար, սակայն հայտարարություններն այդպես էլ մնում են օդում կախված:

Նոր կառավարության ձևավորմանը զուգընթաց քաղաքացիների շրջանում կրկին անգամ հույսեր են արթնացել, թե այս անգամ գոնե խոստացվող քայլերը իրականություն կդառնան: Կառավարության կազմում կատարվող փոփոխություները կարծես թե խոստումնալից են, քանի որ փորձ է կատարվում կաբինետի կազմում ընդգրկել այնպիսի անձանց, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում առանձնանում են որպես կայացած մենեջերներ, սակայն այս ամենը բավարար չէ, եթե չկա բավարար կամք գործնական քայլերի համար:

Այլևս հնարավոր չէ «վիրտուալ» ձեռքբերումներով և կրկնվող խոստումներով կերակրել մարդկանց: Ի վերջո` հիմնական հարցն այն է, թե որքանով նոր կառավարությունը կկարողանա տեղաշարժ արձանագրել հասարակ քաղաքացու կյանքում: Այդուհանդերձ, իրավիճակին ադեկվատ լուծումներ գտնելու միակ ճանապարհը սկսվում է կառավարության նոր կաբինետում պրոֆեսիոնալ կադրերի ընտրությունից ու իրատեսական մոտեցումների որդեգրումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել