Tert.am-ը գրում է.

ՀՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 20-ին հանդիսավոր նիստ է տեղի ունեցել ՀՀ ՊՆ վարչական համալիրում. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի առաջարկով նիստի մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի ազատության և անկախության համար կյանքը նվիրաբերած հայորդիների վառ հիշատակը:

Ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհավորելով հայ ժողովրդի նորագույն պատմության ամենանվիրական տոնի կապակցությամբ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարն ընդգծել է, որ սեպտեմբերի 21-ը համայն հայության համար առանձնակի հպարտության օր է, որն իր մեջ է ամփոփում է անցած փառավոր ճանապարհի և փառահեղ հաղթանակների վերարժևորման բերկրանքը: 25-ամյա անկախություն, որի մեծագույն նվաճումը Հայոց բանակի ստեղծումն է, որն արդեն երկու տասնամյակից ավելի հաջողությամբ իրականացնում է հայրենիքի անվտանգության ապահովման և սահմանների հուսալի պաշտպանության առաքելությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել