Ներկայացվում է քայլերով.

Քայլ 1-ին․ ղեկավարի փոփոխության դեպքում պրոֆեսիոնալ մասնագետը, ով նշանակված է հայեցողական պաշտոնի (օգնական, խորհրդական և այլն) նոր ղեկավարին իր նախաձեռնությամբ ներկայացնում է հրաժարականի դիմումը։
Քայլ 2-րդ․ եթե նոր ղեկավարը ցանկություն է ունենում շարունակել աշխատանքը պաշտոնյայի հետ, կանչում է նրան առանձնազրույցի, որի ժամանակ հորդորում է հետ վերցնել դիմումը և շարունակել աշխատանքը։
Հիշեք՝
1. Պրոֆեսիոնալիզմի մասին գնահատական կարող է տալ բացառապես ղեկավարը։
2. Սեփական անձի անփոխարինելիության մասին բարձրագոչ հայտարարությունները վկայում են անձի անդաստիարակության ու ոչ պրոֆեսիոնալիզմի մասին և առաջանում են հարցեր, թե ինչ ծառայությունների դիմաց է տվյալ մարդը հայտնվել կառավարման վերին օղակներում։
3. Պրոֆեսիոնալը երբեք կառչած չի լինում պաշտոնից, քանի որ իսկական պրոֆեսիոնալը երբեք անգործ չի մնում։

Հ. Գ. Իսկ, ընդհանրապես, ամենաճիշտը նախկին ղեկավարի մերձավոր թիմակիցների կամավոր հեռանալն է նոր թիմին անկաշկանդ աշխատանքի հնարավորություն տալու նպատակով, առավել ևս եթե նախկին թիմը տապալել է իր առջև դրված բոլոր առաջադրանքները։
Մաղթում եմ լավ տրամադրություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել