Չինական Weibo սոցցանցի աստղ, Ալյասկայի Մալամուտ ցեղատեսակի Կոկո մականունով շունը տիրոջից վերջին մոդելի ութ iPhone սմարթֆոն է նվեր ստացել։ Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ նշելով, որ շան տերը Վան Սիկոնգն է՝ «մայրցամաքային Չինաստանի անշարժ գույքի ոլորտի արքայի» որդին։

Կոկոյի՝ նվերներով լուսանկարը հայտնվել էր սոցցանցում iPhone 7-ի վաճառքի առաջին օրը՝ հավաքելով հազարավոր լայքեր ու մեկնաբանություններ։ Ոչ բոլոր մեկնաբանություններն են դրական եղել. ոմանք գանգատվել են, որ շնից վատ են ապրում։

2015 թվականին տերը Կոկոյի համար գնել էր 2 ոսկե Apple ժամացույց՝ յուրաքանչյուրը 12 հազար դոլար արժողությամբ։ Տերը շան համար ծննդյան շքեղ տոնակատարություններ է կազմակերպում և նրան բրենդային աքսեսուարներ նվիրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել