Tert.am-ը գրում է.

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Վան քաղաքի համալսարանում նոր սկանդալ է հասունացել. համալսարանի աշխատակիցների մի խումբ ուղղորդված կերպով հետևել և գողացել է ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող դասախոսների անձնական տվյալները, ինչի արդյունքում Թուրքիայի հետախուզական կոմիտեն կարողացել է կոտրել վերջիններիս էլեկտրոնային փոստերն ու հսկողության տակ առնել դրանք: Այս մասին հաղորդում է թուրքական ընդդիմադիր «Էվրենսել» թերթը: 


Հաքերային հարձակման ենթարկված դասախոսները կասկածվում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության», ինչպես նաև հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման հետ կապ ունենալու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել