Image result for ԳործադիրԳործադիրում «ռեստարտ» է արվում

Հայաստանյան ներքաղաքական կյանքը վերջին շրջանում բավականին ակտիվ փուլ է մտել. իրադարձություններն իրար հաջորդում են երկրաչափական պրոգրեսիայի կորագծով: Դեռևս վարչապետի փոփոխությունները, նրա` ԱԺ-ում և գործադիրում հնչեցրած մտքերն ու առաջարկած թեզերը չմարսած՝ հասարակությանն արդեն նոր անակնկալ էր ներկայացվել:

Անընդհատ խոսվում է, որ նախարարների մեծ մասը հրաժեշտ կտան իրենց պորտֆելներին: Ի դեպ, իր հարցազրույցներում վարչապետը քանիցս նշել է, որ գործադիրում լինելու են պրոֆեսիոնալներ՝ իրենց ոլորտը հստակ պատկերացնող կոնկրետ մասնագետներ:

Ահա արդեն իսկ առաջին «ծիծեռնակները» տեսանելի են: Ընդամենը մի քանի ժամ առաջ եղան անդրանիկ փոփոխությունները: Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝ փոխարինելով բոլորովին վերջերս նախարար նշանակված Լևոն Յոլյանին: Կառավարության հնաբնակներից իրենց աթոռներին հրաժեշտ տվեցին Սերգո Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը և Գագիկ Խաչատրյանը: Կարապետյանի փոխարեն գյուղոլորտն այսուհետ կղեկավարի Իգնատի Առաքելյանը, երկրի ֆինանսական հարցերով կզբաղվի Վարդան Արամյանը, իսկ մեկ այլ, ոչ պակաս պատասխանատու և ստրատեգիական ոլորտը` Տրոնսպորտի և կապի նախարարության աշխատանքները կկորդինացի Վահան Մարտիրոսյանը:

Նորանշանակ մասնագետների մասին տեղեկատվությունը սկսում և ավարտվում է նրանով, որ նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում պրոֆեսիոնալ է, և հույս կա, որ առաջիկայում ոլորտային նոր խոշոր փոփոխություններ կլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել