Image result for գյուղՏԻՄ ընտրությունները չափազանց կարևոր են, նույնիսկ շատ ավելի կարևոր, քան խորհրդարանական ընտրությունները։ Ինչպես գիտենք, ՀՀԿ-ին հաջողվեց ավելի քան 300 համայնքներում անցկացվող ընտրություններում «հաղթել» դրանցից մոտ 200-ում։ Սա նշանակում է, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում այս կուսակցությունը համայնքներում իր կուսակցական ղեկավարների միջոցով մեզ հայտնի ճանապարհով կապահովի իրեն անհրաժեշտ ձայները։ Մյուս կողմից ՏԻՄ ընտրություններից է սկսվում երկրի զարգացումը։ Գյուղապետի հայաստանյան ինստիտուտը չափազանց անմխիթար վիճակում է գտնվում, մեր գյուղապետերի մեծ մասը իրեն տեղական իշխանիկ է հռչակում, և առանձնանալով «գեղի կլուբում» և այստեղ իր բարեկամներին տեղավորելով՝ մոռանում է, որ իրեն ոչ թե իշխանություն է տրված կամ էլ կայսեր տիտղոս, այլ պարտականությունների մի ամբողջ փունջ, և որ իր համայնքում յուրաքանչյուր գյուղացու հոգսն իրենն էլ է՝ սկսած այդ գյուղացու դաշտային աշխատանքի խնդիրներից մինչև բերքը մթերելու գործընթացը։
Բայց արի ու տես՝ մեր գյուղապետերի մեծ մասի թիվ մեկ մտահոգությունը ընտրությունից ընտրութուն ՀՀԿ-ի հաղթանակն ապահովելն է այստեղ, քանի որ գյուղապետ դառնալու թիվ մեկ նախապայմանը երկար տարիներ ոչ թե գյուղացիների համակրանքն է եղել, այլ տվյալ համայնքում ՀՀԿ-ի հաղթանակը։ Իհարկե, հենց այսպիսի գյուղապետեր են պետք ՀՀԿ-ին։ «Թե ինչու են մեր գյուղաբնակ համայնքներն այսքան հետամնաց» և «Թե ինչու մենք չունենք գյուղատնտեսություն» հարցերի պատասխանը թաքնված է հենց ՏԻՄ ընտրությունների «արդյունքներում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել