Tert.am-ը գրում է.

Ամերիկյան ոստիկանությունը ձերբակալել է Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում հանգստյան օրերին հնչած պայթյունների գործով միակ կասկածյալին, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն` նշելով, որ հետաքննությունը դեռևս շարունակվում է: Ներկա պահին ստուգվում են ձերբակալվածի կապերը:

Երկուշաբթի առավոտյան ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոն հայտարարել էր, որ պայթյունների գործով հետախուզման մեջ է գտնվում 28-ամյա աֆղանստանցի Ահմադ Հան Ռահամին, որը բնակվում էր Նյու Ջերսիի Էլիզաբեթ քաղաքում: Նա կասկածյալ էր հայտարարվել, երբ վերջինիս մատնահետքերը հայտնաբերել էին ինքնաշեն պայթուցիկներից մեկի վրա, ինչպես նաև իրեն նկատել էին Մանհեթենում վերահսկողության տեսախցիկների կադրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել