Image result for supermarketՄեր սուպերմարկետները բառացիորեն թալանում են մեզ՝ սպառողներիս: Այսօր սուպերմարկետներից մեկից երեխաների համար գնեցի երեք հատ յոգուրտ: Առաջին անգամ ես սուպերմարկետից գնեցի ընդամենը մեկ ապրանքատեսակ և դուրս եկա: Յոգուրտ «Нежный» -ի գնապիտակի վրա գրված էր 400 դրամ, բայց երբ մոտեցա դրամարկղին այն դարձավ 420 դրամ: Բնականաբար, չէի կարող թույլ տալ, որ ինձ խաբեն, բարձրաձայնեցի։ Ինձ սկզբում ասեցին, որ ես խառնել եմ գները, չալարեցի հետ գնացի և ցուցափեղկում փակցված գնապիտակը բերեցի, որտեղ կոդերով, ապրանքի անվանումով գրված էր ապրանքի գինը: Հիմա էլ դրամարկղում ինձ պատասխանեցին, որ ապրանքը թանկացել է,  և իրենք չեն հասցրել փոխել գնապիտակը: Վաղը նորից եմ գնալու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել