Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի կողմից կրակված արկերն են՝ Սմերչ և Գռադ: Երկուսն էլ չեն հասել իրենց նպատակին, և սրանք այն երկուսն են, որ ես եմ հասցրել նկարել, իսկ սրանց նման շատ կային այդ ժամանակ Արցախում:

Առաջին նկարը Սմերչի արկն է: Այս արկի պայթյունը շատ մեծ վնասներ է հասցնում շրջակայքին, բայց սա մխրճվել է ասֆալտի մեջ ու հուրախություն մեզ՝ չի պայթել: Հաջորդը Գռադի արկն է, որը նորից ոչ պակաս վնասներ է հասցնում շրջակայքին, մխրճվել է նույն ասֆալտի մեջ, դեֆոռմացվել ու նորից իր առաքելությունը, հուրախություն մեզ, չի կատարել:

Այդ ժամանակ Ադրբեջանն սկսեց մեղադրել Ռուսաստանին, որ իրենց անպիտան արկեր են վաճառել: Ռուսաստանը պնդեց, որ անպիտանն ադրբեջանցի զինվորն են, որ այսքան տարիների ընթացքում չեն սովորել տվյալ զինատեսակից ճիշտ կրակ արձակել, իսկ Ռուսաստանը նրանց վաճառել է միայն զենքը, ոչ թե նաև կրակողներին: Վերջում եկան ընդհանուր եզրահանգման՝ անպիտան եղել են զինվորները:

Այս արկերին հավասար պատասխան է տրվել, դեռ մի բան էլ ավել: Մեր կրակած արկերի մեծ մասը հասել են իրենց նպատակին: Ոչ մի արկ այսպիսի խայտառակ տեսք չի ստացել: Մեր պատերազմի աստվածները՝ հրետավանորները, իրենց պարտքը իդեալական են կատարել: Հիմա նրանք արժանի են Սեպտեմբերի 21-ի զորահանդեսին: Զորահանդեսի ժամանակ անցնելու են նաև այն զինատեսակները, որոնցով թշնամուն լռեցնում են մեր տղերքը:

Եվ հավատացե՛ք՝ դրանք լապատկաներ չեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել