Խնդրում եմ, դադարե՛ք ոչ ճիշտ ինֆորմացիա տարածելը: Այսօր Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածու, այժմ արդեն ընտրված ավագանի Արման Գրիգորյանի նկարն էի տարածել, որտեղ իմ անուշադրության պատճառով տառասխալ կար: Մանրամասնեմ․ 
«Թեկնածու» բառի փոխարեն նկարի ձևավորման ժամանակ վրիպել և գրել էի «թեքնածու»: Երբ նկատեցի սխալս, նկարը ջնջեցի, տեղադրեցի ճիշտ տարբերակը: Հետո նկատեցի, որ արդեն մամուլում աղմուկ է բարձրացել դրա հետ կապված, բայց իմ անվան փոխարեն գրված է՝ իբր Արման Գրիգորյանի սխալն է: Հարգելի՛ ԶԼՄ ներկայացուցիչներ, նյութը տարածելուց առաջ կարող էիք ճշտել՝ ում էջից է տարածվել նկարը, ով է հեղինակը, վրիպա՞կ է, թե՞ անգրագիտության հետևանք, նոր տարածեիք: Հիմա ես շատ վատ եմ զգում, որ իմ՝ գիշերը անուշադիր լինելու, վրիպելու պատճառով Արման Գրիգորյանի հասցեին անհիմն վիրավորանքներ են հնչում, անհիմն մեղադրանքներ են հնչում: Պետք չէր մի վրիպակի պատճառով այսպիսի աղմուկ բարձրացնել, մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքել: Խնդրում եմ տարածել, որ մարդիկ իմանան եղելությունը :
Հ. Գ. Խնդրում եմ թեման փակել և քննարկումներում իրար չվիրավորել իմ վրիպակի պատճառով :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել