Պատմության ակունքներից մինչ օրս մեծ քանակով մարդիկ են զոհվում մարտադաշտում։ Ամեն մարտում էլ զոհեր լինում են, ովքեր ընկնում են հանուն բաղձալի հաղթանակի, և ամեն այդպիսի հաղթանակ ազդեցություն է ունենում պատմության ընթացքի վրա։ Ձեզ ենք ներկայացնում պատմական մեծ կարևորություն ունեցող երեք ճակատամարտեր, որոնք իսկական արյունահեղությամբ են ավարտվել։

Կալինգայի պատերազմը – մ.թ.ա. 262-261


Մաուրի դինաստիայի ներկայացուցիչ Աշոկան, ով եղել է Հնդկաստանի ամենահզոր կայսրը, պատերազմել է Կալինգայի Հանրապետության հետ, ինչը խլել է ավելի քան 300,000 մարդու կյանք։ Չնայած որ շատ մարդիկ այս ճակատամարտը միֆական են համարում, այն մեծ արժեք ունի, քանի որ շատ բան է փոխել մեծն կայսեր աշխարհայացքում և հնդիկների հետագա կյանքում։ Աշոկայի համար այդ տարածքները գրավելը քաղաքական և տնտեսակայն մեծ նշանակություն է ունեցել, քանի որ այդ կերպ նա է՛լ ավելի կամրապնդեր իր դինաստիայի դիրքերը երկրում։ Կալիգան, հայտնի որպես Օդիշա, մեծ առևտրային հանրապետություն էր, որը սատարում էր արվեստն ու մշակույթը և որը մեծ ազդեցություն է ունեցել Հնդկական թերակղզու վրա։

Մինչ ռազամական ճանապարհով Կալինգան գրավելը Աշոկան նամակ է ուղարկել Կալինգայի թագավոր Ռաջային՝ պահանջելով ինքնակամ հանձնվել իրեն։ Թագավորը մերժել է՝ այդ կերպով որոշելով Կալինգային դժբախտ ճակատագիրը։ Աշոկան, ցանկանալով գերազանցել իր բոլոր նախնիներին, մոտ 400,000 զինվորից կազմված բանակով շարժվել է դեպի Կալինգա։ Կալինգան մեծ բանակ չուներ՝ ընդամենը 60,000 զինվոր, 10,000 հեծելազոր և 700 փիղ։ Իհարկե, շատ քաղաքացիներ նույնպես մասնակցել են կռվին ձեռքր տակ եղած զենքերով։

Մ.թ.ա 261 թվականին Դհաուլի բլրին հանդիպեցին Աշոկայի և Կալինգայի բանակները։ Ճակատամարտն այնքան դաժան էր, որ մոտակայքում գտնվող Դայա գետն ամբողջովին կարմիր գույնով էր ներկվել։ Այդ հողն ամբողջովին ավերվել էր, ավելի քան 250,000 մարդ սպանվել էր դաշտում իսկ 150,000 –ը գերի էին վերցվել։ Չնայած որ Աշոկան հաղթող դուրս եկավ, հաղթանակի գինն այնքան ծանր էր, որ կառավարելով ևս 40 տարի՝ նաև այլևս երբեք սուր չվերցրեց իր ձեռքը և խաղաղություն քարոզեց։

Ուալթինգ փողոցի ճակատամարտ, մ.թ. 60 կամ 61 թվական


Այս ճակատամարտում կռվել են բրիտանական և հռոմեական բանակները։ Բրիտանացիներին առաջնորդում էր հանրահայտ Բուենդիկան, իսկ հռոմեացիներին՝ Գայում Սուետոնիուս Պաուլինուսը։ Ճակատամարտը վերջ դրեց բրիտանական դիմադրությանը 350 տարի ժամկետով։ Բաունդիկան ամուսնու մահից հետո բարեկամական կապեր էր հաստատել հարևան Տրինովանտեի հետ, ովքեր նույնպես գոհ չէին հռոմեական կառավարումից։ Հաղթանակելով Կամուլոդնումի ճակատամարտում՝ Բանդիկան շարժվեց դեպի Լոնդինիում, սակայն հռոմեացի կառավարիչը հասցրեց քաղաք հասնել առաջինը և տարհանել այն։ Բանդիկայի միացյալ բանակը ոչնչացրեց քաղաքը և սրի քաշեց բոլորին։ Սակայն այդ ժամանակ հռոմեական բանակը հասցրել էր վերաձևավորվել, չնայած որ այն կազմված էր ընդամենը մի քանի լեգիոններից։ Հռոմեացիները թվով մեծապես զիջում էին բրիտանացիներին՝ 100,000-200,000 կռվում էր ընդդեմ 10,000-ի։ Հռոմեացիների միակ հույսը մարտավարությունն էր։ Հռոմեական բանակը դիրքավորվեց մի բլրի վրա, որտեղ բրիտանական ուժերը չէին կարող բարձրանալ միանգամից բոլորով։ Երբ բրիտանացիները սկսեցին հարձակումը, հռոմեական ուժերը վերևից ուղղակի ջախջախեցին առաջից քայլողներին՝ խուճապի մատնելով բոլորին։ Նկատելով դա՝ հռոմեացիները դաժան հաշվեհարդար տեսան մնացած զորքի հետ։ Հնարավոր է, որ այս թվերը չափազանցված են, սակայն մի քանի հազար լավ մարզված զինվորները կարողացան ոչնչացնել վատ զինված գյուղացիների ամբոխին։ Մարտի դաշտում ընկավ մոտ 80,000 բրիտանացի։ Այս ճակատամարտը հռոմեացիներին տվեց ևս 350 տարվա իշխանություն Բրիտանական կղզու վրա։

Ֆեյ գետի ճակատամարտը, 383 թվական


Չինական Քին կայսրության անկումը պատմական մեծ ազդեցություն թողեց Չինաստանի վրա։ Ֆեյ գետի ճակատամարտը սկիզբ դարձավ Ջին կայսրության զարգացմանը և փոխեց չինական մշակույթը։ Քին կայսրության կայսր Հուանժաոն հզոր էր և կարողացել էր մեծ քանակով հողեր գրավել։ Նրա բանակը կազմված էր 270,000 հեծելազորից և 600,000 զինվորներից, ինչը հսկայական քանակ էր այդ դարաշրջանի համար։

Հուանժաոն շարունակում էր տարածքներ գրավել և մեկը մյուսի ետևից ոչնչացնել Ջին կայսրության քաղաքները։ Նրանց հետ մենամարտի էին դուրս գալու 80,000 լավ մարզված զինվորներ, ովքեր Ջին կայսրության վերջին հույսն էին։ Սակայն այդ զինվորները մի քանի առավելություն ունեին։ Հուանժաոյի բանակի մեծ մասը կազմված էր անպատրաստ զինվորներից, ովքեր իրենց կամքին հակառակ եկել էին մարտի դաշտ, իսկ Ջին կայսրության զինվորները ցանկանում էին պաշտպանել իրենց հողերը և գիտեին դա անելու բոլոր ձևերը։ Վերջապես, 383 թվականի նոյեմբերին Ֆեյ գետի ափին հանդիպեցին երկու բանակները։ Հուանժաոն ցանկանում էր հանկարծակիի բերել Ջին կայսրության բանակին և մեկընդմիշտ վերջ դնել կայսրությանը, սակայն նա չէր էլ պատկերացնում նրանց մարտավարական առավելության մասշտաբները։ Ջին դինաստիայի զինվորներից մի քանիսը, անցնելով հակառակորդի շարքերը, սկսեցին լուրեր տարածել, թե իրենց բանակը պարտվում է առաջնագծում։ Այս խուճապը Հուանժաոյի բանակը վերածեց անկառավարելի ամբոխի, ովքեր չգիտեին, թե ինչ անել։ Ջին կայսրության մարզված զինյալները օգտվեցին այս խուճապից և լայնամասշտաբ հարձակում սկսեցին, ինչի արդյունքում կոտորվեցին Հուանժաոյի բանակի 700,000 զինվորներ։

Բոլոր երեք ճակատամարտերն էլ իսկական արյունահեղությամբ են ավարտվել։ Եթե նույնիսկ պատմական թվերը վիճելի են, փաստը մնում է փաստ, որ մարտերի արդյունքում զոհվել է մի քանի հարյուր հազար մարդ, ովքեր իրենց արյամբ են ներկել շրջակա հողերն ու գետերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել