Վստահ եմ՝ շատերդ ցանկացել եք ձեռքերի օգնությամբ սուլել իմանալ, սակայն ինչ-ինչ պատճառներով չեք կարողացել դա անել։ Իհարկե, կարելի է սուլել նաև առանց ձեռքերի, սակայն ձեռքերով սուլոցը ավելի բարձր է ստացվում, բացի այդ՝ բոլորս էլ գիտենք, որ փոքրուց մեզ գրավել է սուլելու հենց այս եղանակը։

BlogNews-ը գտել է ամենապարզ և հստակ մեթոդը, որով Դուք կարող է վերջապես կյանքի կոչել մանկական այդ երազանքը։  

1. Երկու ձեռքերի ցուցամատների և մեջտեղի մատերի օգնությամբ ձևավորեք լատինատառ «A» տառը, իսկ մնացած մատերը պահեք ծալված՝ կարծես թե բռունցքն եք հավաքում։

2. Ձգեք Ձեր շուրթերը՝ փոքր-ինչ կորացնելով։ Սա կարող է մի փոքր բարդ լինել, սակայն մի քանի փորձը բավարար կլնի սա յուրացնելու համար։

3. Այժմ պետք է Ձեր լեզուն ճիշտ դիրքի բերեք։ Մատերի օգնությամբ զգուշորեն լեզուն հետ սեղմեք դեպի բերանի խորքը, իսկ լեզվի ծայրը կորացրեք դեպի ներքև։ Արդյունքում Դուք պետք է կորաձև լեզու ունենաք։ Մատների միայն մեկ քառորդ մասը պետք է լինի Ձեր բերանում։

4. Արտաշնչեք բերանում ստեղծված անցքով։ Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, ապա տպավորություն կստեղծվի, որ օդն անցնում է Ձեր ստորին շուրթի վրայով, և Դուք կսուլեք։ Եթե զգաք, որ օդն անցնում է Ձեր վերին շուրթի վրայով, ապա պետք է նվազեցնեք օդի քանակը  մատների օգնությամբ։

Ահա և վերջ․ այս 4 պարզագույն քայլերի օգնությամբ Դուք կկարողանաք սուլել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել