Image result for թուրքիաԹուրքիայի գլխավոր շտաբի՝ ոչ վաղ անցյալում գերեվարված պետը հանդես է եկել հայտարարությամբ, որով պատասխանել է որոշ եվրոպական երկրների մեղադրանքներին, որով Թուրքիային մեղադրում են Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն կատարելու մեջ:
«Եփրատի Վահան գործողությունը, որը մեկնարկել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո, Թուրքիայի համար ունի կենսական նշանակություն անվտանգության և խաղաղության առումով: Սահմանամերձ բնակչությունը գտնվում էր կյանքի համար վտանգավոր պայմաններում: Թուրքիայի զինված ուժերը, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետությունն աչք չունի որևէ այլ երկրի տարածքների վրա», - ասել է Աքարը այսօր՝ սեպտեմբերի 19-ին:
Գլխավոր շտաբի պետը չի թաքցրել նաև, որ իրենք, չնայած հրադադարի ռեժիմին, այժմ նույնպես ռազմական գործողություններ են իրականացնում Սիրիայի տարածքում: Ըստ նրա՝ «ԻՊ-ի զինյալների լայնածավալ ոչնչացումը» փոխարինել են հատուկ պատժիչ գոծողություններով: Իսկ թե կոնկրետ ինչ գործողություներ են այդ պատժիչ գործողությունները, չի մանրամասնվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել