Tert.am-ը գրում է.

Երեկվա ՏԻՄ ընտրությունները չէին տարբերվում մյուս ընտրություններից լուսաբանման և լրագրողների աշխատանքի տեսանկյունից․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով սեպտեմբերի 18-ին հանրապետությունում անցկացված ՏԻՄ ընտրություններում լրագրողների աշխատանքի մասին՝ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Լրագրողի աշխատանքների խոչընդոտման երկու դեպք ենք արձանագրել, բայց դրա հետ մեկտեղ մենք  նկատում էինք, որ այնուամենայնիվ լրատվամիջոցները, հաղթահարելով բարդությունները, կարողանում էին լուսաբանել ընտրության ընթացքը»,-ասաց նա:

Աշոտ Մելիքյանը նշեց, որ այս ընտրություններին ևս հիմնական հարցն էր, թե ինչպես պետք է լուսաբանեն առցանց լրատվամիջոցները լռության օրը։

«Հասկանալի է, որ տպագիրը, մնացած լրատվամիջոցները ինչ-որ ձևով պահպանում էին, բայց առցանցի դեպքում կարող են տարածվել երկու, երեք օր առաջվա նյութերը: Հարց է հնչում՝ լավ, դե եթե դրանք ուղիղ քարոզչական  նյութեր չեն, արժե՞ արդյոք դրանք հրապարակել: Կամ նույն Էջմիածնի նյութերը արժե՞ հրապարակել, թե՝ ոչ: Մենք ասում ենք, որ նյութերը, որոնք վերաբերում են թեկնածուներին, նրանց ծրագրերին, որոնք որևէ կերպ կարող են ընկալվել որպես քարոզչական, պետք է ձեռնպահ մնալ հրապարակելուց»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել