Tert.am-ը գրում է.

Օրերս պետական եկամուտների կոմիտեն խախտումներ է արձանագրել  «Հավիցա» ՍՊԸ-ի գործունեության մեջ: Մասնավորապես, պարզվել է, որ ընկերությունը` օգտագործելով ԵԱՏՄ-ից ներկրումների պարզեցված ընթացակարգերը ներմուծել է մեծ քանակությամբ հավկիթ և տեղականի անվան տակ փորձել է դրանք իրացնել շուկայականից անհամեմատ ցածր գներով` անարդար մրցակցային միջավայր ձևավորելով տեղական արտադրության ոլորտում. տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ընկերությունը հարկային մարմիններին կեղծ տեղեկություններ է տրամադրել հավկիթի իրացման գնի վերաբերյալ, որը փաստացի վաճառել է հանրապետության տարբեր մարզերում՝ առանց  հարկային հաշիվների դուրսգրման, ընդհանրապես առանց նշագրման կամ կեղծ նշագրմամբ:

Եվ այսպես, 2016թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ընկերությունը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ներմուծել 1 902 000 հատ հավկիթ, ինչպես նաև 39 990 կգ հավի միս և 269 450 կգ ցորեն:  Ներկրված ապրանքները պահեստավորվել են Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում գտնվող  թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում, մինչդեռ ՊԵԿ աշխատակիցները ընկերության պահեստում օգոստոսի 25-ին հավկիթի և ցորենի մնացորդ չեն հայտնաբերել: ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տեղեկություններով պարզվել է, որ օգոստոսի 26-ից ընկերությունը դուրս է գրել հարկային հաշիվներ  «Նոր Զովք» ՍՊԸ-ի անվամբ, համաձայն որոնց մեկ իրացված հավկիթի գինը կազմել է 27 դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: ՊԵԿ-ի կողմից իրականացված գործողությունների արդյունքում ներմուծված խմբաքանակի մնացած մասն ընկերությունն արդեն սկսել է իրացնել 46 դրամով` ներառյալ ԱԱՀ-ն:

Պարզվել է նաև, որ «Նոր Զովք»  ՍՊԸ-ի խանութների ցանց առաքված հավկիթները նշագրված են եղել «ԳԹՖ» նշագրումով` որպես «Գնդեվազի թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել