Image result for ընտրությունԴատելով երեկ ավելի քան մի քանի հարյուր համայնքներում անցկացված ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցուցանիշներից (ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 49 տոկոսն է մասնակցել ընտրությանը)՝ կարող ենք արձանագրել, որ ՏԻՄ ընտրությունները տապալված են, իհարկե, ոչ հանրապետականների համար, խոսքը ժողովրդի և նրա՝ վերջին ներքաղաքական ցնցումներից և պատերազմից հետո ընտրական գործընթացներում գոնե մի փոքր առաջընթացի հույսերի մասին էր։ Այս ցուցանիշը ևս մեկ անգամ ընդգծում է, որ մեր հասարակությունն այլևս բացարձակապես չի հավատում, որ ընտրություններով ինչ-որ բան է հնարավոր փոխել այս երկրում։ Իսկ այսպես մտածողների մի շատ փոքր հատվածը կա՛մ ՊՊԾ գունդ է գրավում, կա՛մ աջակցում է այդ գունդը գրավածներին, կա՛մ էլ նույնիսկ զենքով ու փողոց դուրս գալով՝ չի պատկերացնում փոփոխությունների հասնելու ճանապարհը և հերթական նմանօրինակ ցնցումից, ընտրությունների կեղծումից հետո բռնում է արտագաղթի ուղին։
Իրականում ՏԻՄ ընտրությունները խորհրդարանական ընտրությունների նախերգանքն էին․ որքան թափանցիկ կամ, ընդհակառակը, կեղծիքներով անցնեին սրանք, նույնպես էլ անցնելու էին խորհրդարանականները։
Իսկ ինչպես անցավ այս ՏԻՄ ընտրությունների զգալի մասը, ընտրատեղամասերի մոտ տգետ, անդաստիարակ, ինչ-որ թաղային, կիսագողական, անհասկանալի ծագումով և երկրի ապագան իրենց շատ նեղ անասնական բնազդների համար կործանող խմբավորումների կուտակումներով, այսինքն՝ այնպես, ինչպես անցել էին նախորդ մյուս ընտրությունները, և թաղի խուժանի ձեռքով իշխողները կեղծել են ընտրությունները։
Հ. Գ. Այս իշխանություններն անուղղելի են, միշտ գործելու են այնպես, ինչպես նախկինում, ուզում է մի տաս հատ էլ քառօրյա պատերազմ լինի, և մի քանի 120 հոգի էլ զոհվի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել