Tert.am-ը գրում է.

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետ է ընտրվել նախկին համայնքապետ Նորաին Հակոբյանը:

«Ծաղկահովիտի թիվ 14/1 ընտրատեղամասը փակվել է ժամը 20:00-ին, ինչից հետո մեկնարկել է քվեների հաշվարկը: 1609 ընտրողից ընտրություններին մասնակցել է 956-ը: Համայնքապետի ընտրություններում, ըստ նախնական հաշվարկի, հաղթել է նախկին համայնքապետ Նորաին Հակոբյանը»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ընտրական հանձնաժողովի նախագահ Մնացական Պողոսյանը: 

Նշենք, որ լրագրողների հետ զրույցում այսօր Նորաին Հակոբյանն ասաց, որ իր թեկնածությունն առաջադրել է ընդդեմ դեռևս գործող համայնքապետ Երվանդ Խաչատրյանի. «Ես կհանեի իմ թեկնածությունը, եթե Արայիկ Խանդոյանը լիներ համայնքի միակ թեկնածուն, իսկ քանի որ գործող համայնքապետն առաջադրվեց, ես ինքնաբացարկի դիմում չներկայացրի: Ես կյանքս կտամ Արայիկի համար, ինքն իմ աչքի առաջ մեծացած հերոս տղա է, ոչինչ չեմ խնայի, բայց ես առաջադրվել եմ նրա համար»,-ասաց Հակոբյանը:

Հարցին, թե ինչ ծրագրեր ունի համայնքի համար, պատասխանեց. «Համայնքում ինչ արվել է ու ինչ տեսնում եք, արվել է միայն իմ օրոք»: Ըստ նրա՝ գործող համայնքապետը ոչինչ չի արել, բացի չորս սյուն վերականգնելուց։

Անկուսակցական, ինքնաառաջադրված Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) օգտին քվեարկել է 257 ընտրող:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել