Tert.am-ը գրում է.

Աշտարակի 14/7 ընտրատեղամասում խնդիրներ էր առաջացել կապված նույն անձանց կողմից կրկնակի քվեարկության հետ: Ինչպես Tert.am-ին հայտնեց վստահված անձ Գևորգ Տոնոյանը, նա անձամբ ականատես է եղել, թե ինչպես 2 քաղաքացի փորձել են երկրորդ անգամ քվեարկել, ինչի մասին բարձրաձայնել է: Արդյունքում՝ լուրջ վեճ է առաջացել: 

Վստահված անձը նաև պատմեց, որ շատ են դեպքերը, երբ տեսողության խնդիր ունեցող անձինք առանց ակնոցների գալիս են ընտրության և խնդրում են, որպեսզի ինչ-որ մեկն օգնի լրացնել քվեաթերթիկը:

Թիվ 14/7 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ ընդամենը մեկ դեպք է եղել, երբ քաղաքացին փորձել է կրկին քվեարկել, և ինքը վերցրել ու դարակում պահել է նրա քվեաթերթիկն ու անձնագիրը, սպասում է իր վերադասին, որպեսզի գա և արձանագրի:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել