1910-ական թթ. սկզբի լուսանկարում տեսարան Վանի բերդից․ աջ անկյունում երևում է Վան քաղաքի Այգեստան թաղամասից մի հատված:
Ինչպես հաղորդվել էր, Հայաստանի պատմական մայրաքաղաք Վանի բերդը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկի՝ սպասողական հայտացուցակում: Վանը աշխարհի հնագույն քաղաքներից է, այն հիմնադրել է Վանի Արարատյան թագավորության միապետ Սարդուրի Առաջինը մ.թ.ա. 835-825 թթ., անվանել Տուշպա և դարձրել այն իր պետության մայրաքաղաքը: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկվեց հայոց մեկ այլ պատմական մայրաքաղաք՝ միջնադարյան Անին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել