Ոչ թարմ ձու օգտագործելու դեպքում կարելի է թունավորվել: Փչացած սնունդը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել:

Ինչպե՞ս ստուգել ձվի թարմությունը

Անհրաժեշտ է՝

– խորը ափսե

– սառը ջուր

– ձու

Ինչպե՞ս ստուգել.

Ձուն դրեք խորը ամանի մեջ և ավելացրեք ջուրը: Ձուն, որը լողում է, անհրաժեշտ է անմիջապես դեն նետել: Իսկ այն ձուն, որը կմնա ամանի հատակին, սակայն ուղղահայաց դիրք է ընդունում, ոչ այնքան թարմ է, սակայն դեռևս կարելի է օգտագործել: Իսկ այն ձուն, որը մնում է հատակին հորիզոնական դիրքով, ամենաթարմն է: Ոչ թարմ ձուն կորցնում է իր խոնավությունը, որի հետևանքով լցվում է օդով և դրանից էլ լողում է:

Այս տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես ջրում ստուգել ձվի թարմությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել