Картинки по запросу ucomՉունես Յուքոմ (ucom), չես նայի ոչինչ

Ուռաա՜՜՜․․․ Ավարտվեց հեռուստաընկերությունների արձակուրդն ու «գլուխպահոցին», ու սկսվեց նոր գաղափարների ու նոր մտքերի արտահոսքը… Էս դեպքում՝ Արմենիա Պրեմիումի եթերում շուտով կլինի միանգամից 2 նոր սիթքոմ, մի հատ՝ «Ամուսնացիր Սոս Ջանիբեկյանի հետ» ու մի հատ էլ հին թվի կինո՝ մեր թվի դերասանների մասնակցությամբ:
Նայելով բոլոր անոնսները՝ հասկանում ես, որ էս հոկտեմբերի 31-ից կարելի է դուս գալ աշխատանքից ու Թիվի դեմը նստել ու վայելել:
Էս ստատուսի ուրախ ու բարի մասը: Հիմա անցնենք վատին:
Շատերը նայելով էտ նյութը՝ մտածեցին, որ էտ ամենը լինելու ա Արմենիա Թիվիի եթերում, բայց խնդրում եմ, ուշադիր եղեք․ Արմենիա թիվիի եթերում ոչինչ չի լինելու :ՃՃՃ Սաղ լինելու ա Արմենիա Պրեմիումի եթերում, այսինքն, եթե ուզում եք նայել սիթքոմները, ապա շտապեք ձեր տներում քաշել Յուքոմը, այլապես հազիվ թե տենց էլ իմանաք, թե ինչ ավարտ ունեցան սիթքոմները ու Սոսը ում հետ պսակվեց... Բա սա արդար ա՞․․․
Ասածս ի՞նչ ա․ մեկը ինձ կբացատրի՞՝ ոնց անի էն մարդը, ով յուքոմ չունի, բայց ուզումա էտ սիթքոմները նայի, թանգնոց յուքոմ քաշի՞, թե՞ էժան փաթեթներով էլ է ցուցադրվելու՞։ Ի՞նչն ա պատճառը, որ ստիպված Յուքոմով պիտի նայենք․․․ 
Հուսանք՝ մարդ կգտնվի, որ արձագաքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել