Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները 4 հարված են հասցրել Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ: Մահացել է 62 զինվորական, մոտ 100 մարդ վիրավորվել է, հայտնում է РИА Новости-ն` ՌԴ Պաշտպանության նախարարությանը հղումով:

«Այսօր Դեյր էյր Զոր քաղաքի աերոդրոմի շրջանում միջազգային «հակաիպական կոալիցիայի» ինքնաթիռները 4 հարված են հասցրել սիրիական կառավարական զորքերի ստորաբաժանումների ուղղությամբ, որոնք գտնվել են ԻՊ-ի ահաբեկչական խմբավորման շրջափակման մեջ: Կոալիցիայի ինքնաթիռները մտել են Սիրիայի օդային տարածք Իրաքի սահմանից»,- հայտնել են նախարարությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել