Tert.am-ը գրում է.

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում, որով ազդարարվեց անկախությանը նվիրված միջոցառումների սկիզբը. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Երեկոյի մեկնարկը տվեցին «Արևիկ» մանկական երգչախմբի սաները՝ ՀՀ օրհներգի կատարումով:

Միջոցառման հյուրերին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ հյուպատոս Արմելլա Շաքարյանը, ով, մասնավորապես, ընդգծեց, որ Հայաստան-Արցախ–Սփյուռք եռամիասնությունը պատվով է հաղթահարել բոլոր փորձությունները: «1991 թվականի անկախության հանրաքվեն ժամանակակից պատմության պայծառ էջերից մեկն է, երբ հայ ժողովուրդը արտահայտեց իր կամքը՝ ապրելու ազատ, անկախ և տնօրինելու սեփական ճակատագիրը: Սեպտեմբերի 21-ը դարձել է մեր հավատի, նվիրումի և վստահության խորհրդանիշը», - նշեց ՀՀ ներկայացուցիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել