Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգները Սիրիայում դժվարությունների է բախվում, քանի որ չի կարողանում ընդդիմության «առողջ» մասին զատել կիսահանցավոր տարրերից: Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ուրբաթ երեկոյան պետք է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կայանար, որը, սակայն, չեղարկվել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախաձեռնությամբ:

ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, լրագրողների հետ խոսելով այդ հանդիպման չեղարկման պատճառների մասին, հայտնել է, որ ԱՄՆ-ն դեռևս պատրաստ չէ ունեցած փաստաթղթերով կիսվել  ԱԽ-ի անդամ երկրների հետ:

«Մեր ամերիկացի գործընկերները միշտ և ամենուր հանդես են գալիս որպես բաց ու թափանցիկ գործընթացների աջակիցներ: Բայց ինձ չի զարմացնում այն փաստը, որ տվյալ պարագայում նրանք նահանջում են իրենց ունեցած դիրքորոշումից»,- ասել է Պուտինը լրագրողներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել