Tert.am-ը գրում է.

Հայաստանում կառավարության փոփոխությամբ չի ոչինչ չի փոխվի, որովհետև լուրջ փոփոխություններին դեմ են և՛ նորաստեղծ ընդդիմությունը, և՛ ծայրահեղ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, ժողովուրդն էլ փոփոխությունների համար լուրջ հենարան չէ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

«Առաջինը, այս կառավարությունը Հայաստանում չունի որևէ համակարգային հենարան: Եթե Կառավարությունը լուրջ փոփոխություններ անի, ապա ամբողջ չինովնիկական դաշտը դրանք կընդունի ներքին սվիններով: Նորաստեղծ ուժերը, որոնք պատրաստվում են ընտրություններին, նույնպես դեմ կլինեն լուրջ փոփոխություններին, որովհետև կես տարի անց նրանց հռետորաբանությունը կկրճատվի»,– ասաց նա:

Ըստ կառավարման փորձագետի՝ ծայրահեղ ընդդիմությունը նույնպես դեմ կլինի փոփոխություններին, որովհետև «եթե հեքիաթ լինի և Հայաստանում փոփոխություններ լինեն, ապա էլ մեր ինչն է պետք ծայրահեղ ընդդիմությունը: Գերտերություններին ևս պետք չէ, որ Հայաստանը լավ պետություն լինի, առավել ևս այս տարածաշրջանում աշխարհի բոլոր գերտերություններին պետք չէ հզոր զարգացող պետություն, որը կխառնի իրենց խաղաքարտերը»:

«Մնաց վերջինը, ժողովուրդն էլ այսօր լուրջ փոփոխությունների հենարան չէ պարզ պատճառով: 25 տարի հավատը կորած է, ժողովուրդը լավագույն դեպքում սպասողական վիճակում է, բայց անհավատության դիրքերից: Հետևաբար` լուրջ փոփոխությունների համար  հենարան գոյություն չունի, և խոսքը միայն այս կառավարության մասին չէ: Ցանկացած կառավարություն, որը փորձի Հայաստանում լուրջ փոփոխություններ անի, դատապարտված է մահապարտի ռեժիմի»,-ասաց Մեսրոբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել