ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում քիչ առաջ ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքի վերաբերյալ առաջին տվյալերը։
Մուկուչյանը հաղորդել է, որ ՀՀ ողջ տարածքում ձևավորվել է 41 ԸԸՀ և գործում են ձևավորված 1988 տեղամասային կենտրոններ, որոնցից 7-ը ՔԿՀ-ներում են (մեկը սկսելու է գործել ժամը 10։00-ից, մյուսը 6-ը՝ 17։00-ից)։ Առավոտյան ընդհանուր 1988 տեղամասերի ընտրական հանձնաժողովներում ընդգրկված թվով 15 904 հանձնաժողովների անդամներից չի ներկայացել հանձնաժողովի 126 անդամ, և համալրում է իրականացվել միայն 8 անդամով։
ԿԸՀ նախագահը նշել է նաև, որ դեռ ոչ մի ահազանգ չկա՝ կապված ցնդող թանաքների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել