Tert.am-ը գրում է.

Ազգությամբ եզդի Նադյա Մուրադ Բասի Տագան , ով 2014թ-ին գերության մեջ է պահվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից, նշանակվել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Այդ մասին հաղորդել է Time ամսագիրը:

Ըստ պարբերականի տվյալների՝ 23-ամյա Նադյա Մուրադ Տագան նշանակվել է մարդկանց վաճառքը վերապրածների արժանապատվության դեսպան ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործությունների դեմ պայքարի բաժնի կողմից:  Նա առաջին մարդն է, ով վերապրել է ստրկությունը և նման պաշտոնի նշանակվել: Նրա նշանակման պաշտոնական միջոցառումն ընթացել է Նյու-Յորքում ուրբաթ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել